Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դդմի սմուզին՝ սրտի հիվանդությունների դեմ. 168.am

Դդմի սմուզին՝ սրտի հիվանդությունների դեմ. 168.am

Դդումը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Այս նարնջագույն բանջարեղենը ո՛չ միայն առանձնանում է իր գեղեցիկ տեսքով, այլև արդյունավետ է մի քանի առողջական խնդիրների դեպքում: Դդումը կարելի է ուտել ամբողջովին՝ կորիզից մինչև կեղև:

Դդմի օգտակար հատկանիշները

Դդումը  հարուստ է մանրաթելերով, իր բաղադրության մեջ պարունակում է 30 գ պրոտեին, մագնեզիում, ֆոսֆոր, C, E և B6 վիտամիններ, ռիբոֆլավին, կալիում, մագնեզիում, երկաթ:
Դդմի բաղադրության մեջ մտնող տարրերն իջեցնում են խոլեսթերինի մակարդակն ու կանխարգելում սրտի հիվանդությունները: Ֆիտոնուտրիենտ կարոտինը նույնպես կանխարգելում է սրտի հիվանդությունները, ինչպես նաև՝ քաղցկեղն ու տեսողության վատացումը:

Ստորև առաջարկվում է միջոց, որը կօգնի իջեցնել խոլեսթերինի բարձր մակարդակն ու կկանխարգելի սրտի հիվանդությունները:

Դդմի պտղամսով սմուզի. ½ բաժակ թարմ դդմի պտղամիսը լցրեք բլենդերի մեջ և ջուր ավելացրեք, ամբողջը խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Ամեն օր՝ նախաճաշից 15-20 րոպե առաջ, խմեք սմուզին: Մեկ ամիս շարունակ կրկնեք միջոցառումը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ